ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի՞թե չենք հասկանում, որ թշնամին արդեն թակում է Երևանի դռները

Մի՞թե չենք հասկանում, որ թշնամին արդեն թակում է Երևանի դռները
15.09.2023 | 20:57

Եթե հավատանք «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցմանը, ապա պետք է արձանագրենք, որ անգամ ընտրախախտումների դեպքում`

ՔՊ-ն չի կարող Երևանում հաղթել միայնակ:

Եթե հավատանք հարցմանը, ապա շուրջ 15-20 % ձայների չափով կեղծիք պետք է իրականացվի, որպեսզի բոնուսների հետ մեկտեղ ՔՊ-ն կարողանա միայնակ հաղթահարել քվեարկությանը մասնակցածների 50 %-ից ավելի «կողմ» ձայների շեմը: Կամ, ընտրությանը պետք է այնքան քիչ մասնակցություն լինի, որ դրանց կեսից ավելին կազմի Երևանի ընտրողների 23-24 %-ը:

Սակայն, ըստ GELLAP-ի` սպասվում է բարձ մասնակցություն:

Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա Երևանի ավագանին հաջորդ շաբաթ կարող է քաղաքապետ ընտրել.

ա) ՔՊ + մարիոնետներ («Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան») տարբերակով:

Աղանդավորները, ԿԸՀ-ն և ՀՀ-ում սորոսի վկայականներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի վերջիններս մաքսիմալ քվե ստանան: Այս տարբերակի գլխավոր երաշխիքը վարչական ռեսուրսն ու ընտրախախտումներն են:

բ) Քաղաքապետի կոնսենսուսային թեկնածուով լայն կոլիցիա` առանց ՔՊ-ի:

Այս տարբերակի համար անհրաժեշտ է, որպեսզի առնվազն հինգ ուժ (չհաշված ՔՊ-ն և իր մարիոնետները)` GELLAP- ի հարցման արդյունքներին մոտ տոկոսներով մտնեն Երևանի ավագանի:

Իրականում այս ամենը ողբերգություն է: Երեկ ուշ երեկոյան դիտում է խեղկատակություն հիշեցնեղ «Հ1»-ի բանավեճը և մտածում.

«Տե´ր Աստված, մի՞թե մոտեցել է այս հիասքանչ ժողովրդի պատմության ավարտը:

Մի՞թե չենք հասկանում, որ թշնամին արդեն թակում է Երևանի դռները:

Մի՞թե չենք գիտակցում, որ ցեղասպանության ու կորուստների վտանգը մինչև չհեռացնենք` ոչ մի աղբահանություն, այգի, մանկապարտեզ, վերելակ ու ճոպանուղի ոչ մեկին չի փրկելու»:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ